ՀՔԾ. Սերժ Սարգսյանը չունի մեղադրյալի կարգավիճակ

ՀՔԾ. Սերժ Սարգսյանը չունի մեղադրյալի կարգավիճակ

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող որևէ քրեական գործով չունի մեղադրյալի կարգավիճակ: Այդ մասին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք պաշտոնապես հերքում ենք նման լուրերը։ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասել է խոսնակը՝ հերքելով տարածված տեղեկությունները։

Ավելի վաղ Սերժ Սարգսյանի փաստաբանը պաշտոնապես հաստատել էր, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի կարգավիճակ և գտնվում է կալանքի տակ։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---