ՀՀ 4 դահուկորդ կմասնակցի ԱԱ-ին

ՀՀ 4 դահուկորդ կմասնակցի ԱԱ-ին

PanARMENIAN.Net - Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում փետրվարի 20- ին կմեկնարկի դահուկավազքի աշխարհի 52-րդ առաջնությունը: Հայաստանից հանդես կգա 4 մարզիկ ` Կատյա Գալստյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը և Մյասնիկ Ղարիբյանը:

Աշխարհի առաջնության ծրագրով ՀՀ-ն ներկայացնող տղամարդիկ կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածությունում, Կատյա Գալստյանը ` 5 կմ և 15 կմ մրցատարություններում: Հայ դահուկորդները կմասնակցեն նաև արագավազքի մրցումներին (սպրինտ) և պետք է անցնեն 1400 կամ 1600 մետր, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---