ԶԼՄ. Զիդանի աշխատավարձը «Ռեալ» վերադառնալուց հետո գրեթե կրկնապատկվել է13 մարտի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Իսպանական El Confidencial պարբերականը բացահայտել է Մադրիդի «Ռեալի» հետ ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանի պայմանագրի մանրամասները: Վերադարձը Մադրիդ Զիդանին թույլ կտա տարեկան 12 մլն եվրո բազային աշխատավարձ ստանալ: Ընդ որում, գումարը կարող է աճել բոնուսների շոնրհիվ: Մինչև 2018-ին ակումբից հեռանալը Զիդանը ստանում էր 7,5 մլն եվրո, գրում է Lenta.ru-ն: Մարտի 11-ին «Ռեալը» հայտարարեց Զիդանին գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակելու մասին: Նրա հեռանալուց հետո դեռ մեկ տարի էլ չէր անցել: «Ռեալը» նրա գլխավորությամբ 3 անգամ նվաճել է ՉԼ գավաթը: 46-ամյա Զիդանն աշխատում է «Ռեալի» հետ 2014-ից: Սկզբից ֆրանսիացին աշխատում էր «Ռեալի» երիտասարդական թիմի հետ, իսկ 2016-ին գլխավորեց հիմնական թիմը: 2001-2006-ը Զիդանը եղել է «Ռեալի» ֆուտբոլիստներից մեկը: Այդ թիմի կազմում նա դարձել է երկրի չեմպիոն և նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Զիդանը նաև աշխարհի չեմպիոն է դարձել 1998-ին և մրցաշարի եզրափակչի մասնակից 2006-ին Ֆրանսիայի հավաքականի կազմում: Զիդանը նաև Եվրոպայի չեմպիոն է եղել 2000-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |