Թուրքիան հուսով է, որ Ղարաբաղի հակամարտության կողմերը համաձայնության կհասնեն 4 օգոստոսի 2008 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա կարծիքով, Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին ազդեցություն չի ունենա կարգավորման գործընթացի վրա: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հունիսյան հանդիպման մասին Սանկտ-Պետերբուրգում: «Հակամարտության կարգավորման ժամանակ արժէ հաշվի առնել ժողովրդավարական փոփոխությունները տարածաշրջանում, վերջին հինգ-տասը տարիներին տեղի ունեցած իրադարձությունները: Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ եւ հուսով ենք, որ կողմերը կպայմանավորվեն»,- ասել է Բաբաջանը, գրում է թուրքական Radikal թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր |