Հայկական Ucraft-ը սկսել է գործակցել Mail.ru Group-ի հետ

Հայկական Ucraft-ը սկսել է գործակցել Mail.ru Group-ի հետ

PanARMENIAN.Net - Mail.ru Group-ը և Ucraft կայքերի պատրաստման համատեղ հարթակ են ստեղծել՝ ԱՊՀ-ում ավելի քան 30 միլիոն ակտիվ օգտատերերի համար: Այս մասինMail.ru Group-ը հայտնել է vc.ru-ին։

Այսուհետ Mail.ru Business պլատֆորմի օգտատերերը հեշտությամբ կարող են ստեղծել կայք կամ առցանց խանութ իրենց օգտագործման վահանակներից` Ucraft White Labelմիջոցով։ Այն հնարավորություն է տալիս տարբեր ընկերությունների և ֆրիլանսերների վեբկայքերի բիլդերի բիզնես սկսել։

Ucraftկայքերի բիլդերը նախատեսված է ՓՄՁ-ների համար, որոնք ցանկանում են արագ և նվազագույն ջանքերով կայք կամ առցանց խանութ ստեղծել։ Հարթակն առաջարկում է բազմաթիվ ինտեգրացիաներ, դիզայնի և մարքեթինգային գործիքներ՝ ժամանակակից և ֆունկցոինալ կայք ունենալու համար։

Mail.ru Business-ի ղեկավար Իվան Բոյցովի խոսքով, այս հգործակցության հետ կապված մեծ ակնկալիքներ ունեն։ Յուքրաֆթի պրոֆեսիոնալ թիմի աջակցության շնորհիվ պլատֆորմը լիովին համապատասխանում է ռուսական շուկայի պահանջներին։

2017-ի մայիսին Forbes-ըMail.ru Group-ը ներառել է աշխարհի 100 նորարար ընկերությունների շարքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---