Հայկ Սարգսյան. Հանդիպել ենք ցեմենտագործների հետ, որ չասեն՝ Ծառուկյանը մեզ Նիվա է նվիրել

Հայկ Սարգսյան. Հանդիպել ենք ցեմենտագործների հետ, որ չասեն՝ Ծառուկյանը մեզ Նիվա է նվիրել

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե հանձնաժողովի պատգամավորների հանդիպումը ցեմենտ արտադրողների հետ, իրեն պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի դեմ է ուղղված:

«Այո, մենք հանդպել ենք ու տարօրինակ կլիներ, եթե չհանդիպեինք: Այդ դեպքում որոշ լրատվամիջոցներ կասեին՝ ինչո՞ւ չեն հանդիպել մյուս ցեմենտ արտադրողների հետ, մի՞թե Գագիկ Ծառուկյանը նրանց Նիվա է նվիրել», - ասել է Սարգսյանը:

ԱԺ-ում Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ նախատեսվում է ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար սահմանել 22,000 դրամ պետական տուրք:

Նախագծի հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանն ասել է, որ եթե 2019-ին ցեմենտի ներմուծման ծավալը պահպանվի, ապա սահմանվող մաքսատուրքի մասով մեկ տարում պետական բյուջեին կունենա 4 մլրդ դրամի մուտք:

Լուսանկարը՝ «Կենտրոն» հեռուստաընեկերության տեսանյութից
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---