Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով

Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը գերմանական Zeit պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե «2020 թվականի հրադադարի հայտարարությամբ Զանգեզուրից կարող է կառուցվել համատեղ ճանապարհ և երկաթուղի»։

Ալիևի ներկայացուցիչն ասել է, որ «եթե պաշտոնական Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից և երկաթուղուց, Ադրբեջանը նման երթուղի կկառուցի Իրանի տարածքով»,-հայտնում է Factor.am-ը։

«Մենք կարող ենք ճանապարհ և երկաթուղի կառուցել Իրանով, և այն կլինի ընդամենը տասը կիլոմետր երկար»,- ասել է նա։

Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել և բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ»։

Պատերազմի հավանականության մասին հարցին ի պատասխան՝ Ամիրբեկովը հայտարարել է, որ «այն ընդհանրապես չի լինի»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետն Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապի մասին է, սակայն դա այդպես չէ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանն առ այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Ալիևը հայտարարել էր նաև, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---