Դատարանից հայտնել են, որ քաղաքացիները չեն կոտրել շենքի ապակին

Դատարանից հայտնել են, որ  քաղաքացիները չեն կոտրել շենքի ապակին

PanARMENIAN.Net - Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հայտնել են, որ շենքի պատուհանի ապակին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների կողմից չի կոտրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Կարգադրիչ Սահակյանը հայտնեց, որ քաղաքացիները չեն կոտրել ապակին», - գրել է նա:

Ավելի վաղ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել՝ գրելով, որ «վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։ Ոստիկանությունը անգործության է մատնված»։

ՀՀ ոստիկանությունից «Հայկական Ժամանակին» նույնպես հայտնել են, որ դատարանի շենքի պատուհանի ապակին կոտրված է ներսից: Դրսից որևէ վնասվածք չկա, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---