Նյու-Յորքում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Նյու-Յորքում իր աշխատանքները սկսող ՄԱԿ-ի 63-րդ նստաշրջանի շրջանակներում կարող է տեղի ունենալ Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Նա հիշեցրել է, որ նման առաջարկով հանդես է եկել իր հայկական գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, եւ առաջարկն ընդունվել է: Ալի Բաբաջանը նաեւ ասել է, որ կողմերը համաձայնության են եկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների ինտենսիֆիկացման մասին, հաղորդում է NTV-turk-ը:



ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հաստատել է Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հանդիպման մասին տեղեկատվությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---