Աշոտյանը՝ Ապրիլյանի հանձնաժողովի մասին. Սերժ Սարգսյանը որևէ բան չունի թաքցնելու 7 հունիսի 2019 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը «սխալ է»,պարզապես «քաղաքական ակտ է՝ պայմանավորված քաղաքական պրոցեսներով»։ «Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը որևէբան չունի թաքցնելուԱպրիլյան պատերազմից առաջ, ընթացքում և հետո եղած ռազմաքաղաքական վիճակի և արտաքին քաղաքական իրավիճակի մասին, իսկ եթե ունի թաքցնելու, ապա ոչ քննիչ հանձնաժողովից»,- ասել է Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է գնալ հանձնաժողով ինչ ակնկալիքներ ունի: Աշոտյանը հավելել է, որ կուսակցությունից դեռ որևէ մեկը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու հրավեր չի ստացել, այդ թվում նաև՝ Սերժ Սարգսյանը։ Նրա համոզմամբ՝ նման հանձնաժողովի ստեղծումը «սխալ է», քանի որ այն ստեղծվում է այն դեպքերում, երբ տվյալ կողմը պարտություն է կրում, «իսկ մենք չենք պարտվել»։ «Այն հանգամանքը, որ այդ հանձնաժովը ստեղծվել է Ազգային Ժողովում, անկախ նրանից, թե ովքեր են անդամները, ենթադրում է, որ հարցն ինքնին քաղաքական է։ Այն մասնագիտական քննարկման առարկա չի դառնալու, որովհետև հանձնաժողովի ներկայիս կարողությունները ոչ արտաքին քաղաքականության ոլորտում են, ոչ էլ՝ անվտանգային։ Ակնհայտ է, որ այն ստեղծվել է որպես Նիկոլ Փաշինյանի ջոկեր»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը։ Ազգային ժողովում ստեղծվել է 2016-ին ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով:Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, քննիչ հանձնաժողովի լիազորությունները կկատարի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահն է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:Քննիչ հանձնաժողովի կազմը, անդամների քանակը սահմանող նախագիծը քննարկման կդրվի ԱԺ հունիսի 18-ի նիստում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |