ՀՀ ղեկավարը Կիպրոսի նախագահին է ներկայացրել իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում27 սեպտեմբերի 2008 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել է Կիպրոսի նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունում: Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նախագահները նշել են, որ երկու ժողովուրդները պատմականորեն ձեւավորված փոխադարձ մեծ հարգանք են տածում միմյանց նկատմամբ: Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել կիպրահայ համայնքի դերը Երեւանի եւ Սալոնիկի միջեւ բարեկամության ամրապնդման գործում: Ս. Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին` հայկական համայնքի նկատմամբ տարվող մշտական պետական հոգածության համար: Դ. Խրիստոֆիասի խնդրանքով ՀՀ ղեկավարը ներկայացրել է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Կիպրոսի նախագահն էլ հայ գործընկերոջը տեղեկացրել է կիպրական խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող մանրամասները: Հանդիպման շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ պաշտոնական այցեր կատարելու վերաբերյալ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Կաթողիկոսի և Քոչարյանի առաջնորդած շարժման մասնակիցները հարձակվել են ոստիկանության վրա Նա հավելել է, որ ոստիկանություն գործողությունները եղել են իրավաչափ Փաշինյան․ Ոչ մի պաշտոնական այց Բելառուս այլևս չի լինելու, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն «Դրանից հետո պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում հա՞րց քննարկեմ»,–ասել է նա «Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ Նախաձեռնությունը պահանջում է անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ ՀՀ–ն և ԵՄ–ն պայմանավորվել են ակտիվացնել Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացումը Ծրագիրը նախատեսում է տրամադրել աջակցություն ռազմավարական նշանակության ներդրումներին |