Թուրքիայում կրկին քրեական գործ է հարուցվել Հայոց ցեղասպանությունը հիշատակած մի գրողի հանդեպ

PanARMENIAN.Net - Հոլանդական խորհրդարանի չորս ֆրակցիաների ներկայացուցիչները Նիդեռլանդների արտգործնախարարին գրավոր հայտ են ներկայացրել Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից թուրք գրող Թեմել Դեմիրերի հետապնդման մասին. պատճառը հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հաջորդ օրը վերջինիս արած հայտարարություններն են Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին, Նիդեռլանդների Հայկական կազմակերպությունների դաշնությունում (FAON) հայտը ստորագրել են Քրիստոնեական միության պատգամավոր Վուդերվինդը, Քրիստոնեա-դեմոկրատներից Օրմելը, Վան դեր Ստաաշը (Քաղաքական բարեփոխումների կուսակցություն) եւ Լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Վան Բաալենը:



Հոլանդական պառլամենտարիումները մասնավորապես հարցնում են, թե արդյոք ԱԳՆ ղեկավարը տեղեկացված է այն մասին, որ Թուրքիայի արդարադատության նախարարը ունի բոլոր երաշխավորված արտոնությունները` հետապնդելու Թեմել Դեմիրերին` համաձայն Հայոց ցեղասպանության մասին արտահայտվելու համար Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի: «Ո՞ր դեպքերում արդարադատության նախարարը կարող է մեղադրանք ներկայացնել, հաշվի առնելով, որ հոդվածը փոփոխության է ենթարկվել ԵՄ ճնշման ներքո: Ինչպիսի՞ն կարող է լինել այս իրադրության շարունակությունը, նկատի ունենալով, որ դուք չեք պատասխանել Հայոց ցեղասպանության մասին գիրք հրապարակած թուրք գրողի մասին մեր ավելի վաղ արած հարցադրմանը: Դուք պնդու՞մ էիք, որ այդ ժամանակ չէիք կարող հարկ եղած ձեւով գնահատել 301-րդ հոդվածի փոփոխումը: Այս դեպքն արդյո՞ք թույլ չի տալիս հասկանալ, որ փոփոխությունները սպասվելիք արդյունքի չեն հանգեցրել, եւ անհրաժեշտ է Թուրքիայի ՔՕ հետագա փոփոխում: Ի՞նչ միջոցներ եք պատրաստվում ձեռնարկել, որպեսզի բացատրեք թուրքական կառավարությանը, որ խոսքի ազատության խախտման շարունակությունն անթույլատրելի է»,- հարցնում են հոլանդական պառլամենտարիումները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---