ՀՀ Մ 18 կանանց բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող

ՀՀ Մ 18 կանանց բասկետբոլի հավաքականը՝  Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց բասկետբոլի հավաքականը դարձել է Անդորրայում ավարտված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող։

ՀՀ ընտրանին եզրափակիչում 79։73 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Հայաստանի հավաքականի անդամ Կայլա Քեշմեշյանը ճանաչվել է առաջնության լավագույն խաղացող:

Լավագույն հնգյակում ընդգրկվել է նաև Մերի Մարգարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---