Ամերիաբանկը՝ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի ինովացիոն գործընկեր 5 օգոստոսի 2019 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Սևան Ստարտափ Սամմիթը» ստարտափ էկոհամակարգի ամենասպասվող միջոցառումներից է, որը տեղի ունեցավ հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը: Ամերիաբանկը միջոցառման ինովացիոն գործընկերն էր: Այս տարվի առաջին անգամ կազմակերպված Firecode Marathone մրցույթի շրջանակում ևս, հանդես գալով որպես հովանավոր, Բանկը կազմակերպել էր Ameriabank Challenge մրցույթ մարաթոնի մասնակիցների համար: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին և փակման արարողության ժամանակ լավագույն ինովացիոն լուծում առաջարկած երկու ստարտափեր՝ Virtlo-ն և X-Tech-ը, շահեցին $1000 և $2000 մրցանակներ: Սամմիթի 7 օր տևողությամբ հագեցած միջոցառումներին Ամերիաբանկն իր ակտիվ ներգրավվածությունն է ունեցել նաև Camp Fire Talk-ին,որտեղ Բանկի խոսնակները զրուցեցին «Էլեկտրոնային առևտուրը բիզնեսում» և «Ինչպես UX-ը կարող է սպանել» թեմաների շուրջ, մասնակցեցին մենթորշիփի one to one սեսիային՝ հանդես գալով որպես մենթոր: «Մենք կարևորում ենք Հայաստանում նման միջոցառման շարունակական կազմակերպումը, նման հարթակները հնարավորություն են տալիս երիտասարդներին բիզնես միջավայրում ներկայացնել իրենց նորարարական գաղափարները և ստանալ կառուցողական խորհուրդներ դրանց մրցակցային առավելությունների և հետագա զարգացման վերաբերյալ», - նշել է Ամերիաբանկի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը: «Շատ ուրախ ենք, որ Հայաստանի առաջատար կառույցներից մեկը՝ Ամերիաբանկը, միացել է սամմիթին որպես Ինովացիոն գործընկեր։ Մեր գործընկերների շնորհիվ է այս միջոցառումը դարձել հնարավոր և նրանց ներկայությունն է ոգևորում, որպեսզի մենք նորանոր միջոցառումներով և նախաձեռնություններով հանդես գանք»,- նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։ Նշենք, որ Սևան Ստարտափ Սամմիթը չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, Սևանա լճի ափին: Այս տարի աշխարհի տարբեր երկրներից հայտ ներկայացրած ավելի քան 1000 ստարտափից ընտրված մոտ 100-ը մասնակցության հնարավորություն ստացան: Սամմիթի շրջանակում մասնակիցները ներկայացրեցին իրենց ստարտափ գաղափարները և ստացան կառուցողական խորհուրդներ իրենց ստարտափերի զարգացման, կատարելագործման վերաբերյալ, ինչպես նաև կապեր հաստատեցին բիզնես աշխարհի հաջողակների հետ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |