Հայաստանում ստեղծվել է պաշտպանության ոլորտում ռազմավարական աշխատանքների համակարգման կոմիտե13 հոկտեմբերի 2008 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած նիստում քննարկել է ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման արդյունքներն, ինչպես նաեւ հանրապետության դատա-իրավական համակարգի վիճակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ԱԽ քարտուղարը նշել է, որ նիստի ժամանակ Ազգային անվտանգության խորհուրդը դրական է գնահատել «Ռուբեժ-2008»-ի զորավարժությունների անցկացումը, սակայն միեւնույն ժամանակ նշել է որոշ թերություններ, որոնք, ըստ Ա.Բաղդասարյանի, հաշվի կառնվեն եւ կքննարկվեն: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է միջգերատեսչական կոմիտե, որը վերահսկելու եւ համակարգելու է ռազմավարական աշխատանքները պաշտպանության ոլորտում եւ բարեփոխումներ է անցկացնելու այդ ոլորտում»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը եւ հավելել, որ «Ռուբեժ-2008» զորավարժությունների ավարտից հետո հատուկ ուշադրություն կդարձվի բարեփոխումներին ժամկետային զինծառայության զինակոչի եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում: ՀՀ ԱԽ քարտուղարը նաեւ ընդգծել է, որ նիստի ժամանակ քննարկվել են նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր: Երկրորդ հարցը, որը քննարկվել է նիստում, հանրապետության դատա-իրավական համակարգի բարեփոխումն է: «Բավականին մանրամասն քննարկվել է հանրապետության դատական համակարգի բարեփոխման հարցը»,-ասել է նա: Նիստում նշվել է, որ պետք է հրաժարվել այն կարգից, երբ Վճռաբեկ դատարան կարող են դիմել միայն որոշակի արտոնագիր ունեցող փաստաբաններ: «Մենք պետք է ունենաք մասնագիտացած դատավորներ, այլ ոչ մասնագիտացած դատարաններ: Մենք համոզված ենք, որ համապատասխան բարեփոխումների իրականացումից հետո, մոտ ապագայում հանրապետության բնակչությունը կտեսնի դատա-իրվական համակարգի հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքի արդյունքները»,-ընդգծել է Արթուր Բաղդասարյանը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |