Մխիթարյան. Հուսով ենք լավ արդյունքի հասնել, թեև հեշտ խաղ չի լինելու (վիդեո)

Մխիթարյան. Հուսով ենք լավ արդյունքի հասնել, թեև հեշտ խաղ չի լինելու

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և արդեն իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը և հույս հայտնել, որ թիմը լավ հանդես կգա:

Մխիթարյանն ասել է. «Հուսով ենք լավ արդյունքի հասնել, չնայած որ մրցակիցը հեշտ չէ, հեշտ խաղ չի լինելու»։

Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ նշելով, որ տեղյակ է, որ խաղի բոլոր տոմսերը սպառվել են:

Մխիթարյանը, որը սեպտեմբերի 3-ին տեղափոխվել է իտալական ակումբ, նշել է, որ շատ ուրախ է միանալ «Ռոմա» ակումբին՝ հավելելով, որ ակումբի ղեկավարների հետ զրույցում հասկացել է, որ թիմի առջև մեծ նպատակներ են դրված: Ֆուտբոլիստն ասել է, որ փորձելու է ամեն ինչ անել ակումբին օգնելու համար:

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Իտալիայի ընտրանուն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---