WITSA գլխավոր քարտուղար. Երևանում WCIT-ի պատմության ամենատպավորիչ բացումն էր

WITSA գլխավոր քարտուղար. Երևանում WCIT-ի պատմության ամենատպավորիչ բացումն էր

PanARMENIAN.Net - WITSA-ի` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզանը Երևանում մեկնարկած Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի բացման խոսքում անդրադարձել է նախօրեին Հանրապետության հրապարակում անցկացված համերգին:

«Նախորդ երեկոն դարձավ ամենատպավորիչ բացումը մեր 41 տարվա պատմության մեջ: Շնորհակալություն»,-ասել է Պոիզանը: Գլխավոր քարտուղարը ՏՏԾՀԴ-ի անունից հայտարարել է համաժողովը բացված, հայտնում է Panorama.am-ը:

«Առաջիկա 3 օրում մենք կքննարկենք թվային դարի հնարավորությունները, մարտահրավերները: Այս տարի համաժողովը կենտրոնանալու է ապակենտրոնացման ուժի թեմայի վրա: Ինտերնետը հիանալի հավասարեցնող է, այն թույլ է տալիս յուրաքանչյուրին, յուրաքանչյուր տեղ՝ օգուտ ստանալ ու իր ներդրումն ունենալ թվային դարաշրջանից»,-ասել է Պոիզանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չուն բացմանն ասել է, որ ապացուցված է, որ այն երկրները որոնք որոշում են զարգացնել ինֆորմացիոն և հաղորդակցման տեխնոլոգիաները (ITC), մեծապես շահում են, ինչպես Հայաստանը:

«Պայմանականորեն, տնտեսության զարգացումը կապված է տրանսպորտից, ենթակառուցվածքներից: Այսօր թվային տնտեսությունը կախված է ITC-ի ենթակառուցվածքների զարգացումից: Մենք պետք է քաջալերենք համայնքներին՝ հասկանալու ITC ենթակառուցվածքների կարևորությունը՝ իրենց բարեկեցության համար»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 83 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը:

WCIT նվագախումբը հոկտեմբերի 6-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ազդադարել է Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT համաշխարհային նվագախումբը ներկայացրել է նաև արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտություն:

Նվագախումբը կազմված էր 15 երկրների, որտեղ նախկինում անցկացվել է համաժողովը, 70 երաժիշտներից: Նվագախմբի ներկայացումից հետո հանդես եկավ նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---