Թանկյան. Համացանցը մարդկանց խոցելի է դարձնում 9 հոկտեմբերի 2019 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մասնակից, աշխարհահռչակ երաժիշտ և հասարակական գործիչ Սերժ Թանկյանը մամուլի ասուլիսում խոսել է համացանցի դրական ու բացասական ազդեցության մասին: Նա ասել է, որ համացանցը խոցելի է դարձնում մարդկանց, հայտնում է Shantnews.am-ը: «Կարծում եմ` թվային աշխարհը բավական մութ կողմեր ունի: Առաջին հերթին դա մարդկանց միավորումն է: Մարդիկ ընկերներ են Facebook-ում, բայց նրանք իրականում ընկերներ չեն, ինչպես իմ ընկերների մեծ մասը»,-ասել է նա: Հաջորդ լուրջ խնդիրը Թանկյանը համարում է սոցիալական կայքերով ամեն ինչ ասելու հնարավորությունը: «Մարդկանց թվում է, թե սոցիալական կայքերում իրավունք ունեն ասել ամեն ինչ: Փողոցում դժվար թե մեկը ձեզ մոտենա, ասի` ինձ դուր չի գալիս քո հագուստը, իսկ համացանցում դա հնարավոր է: Գաղտնիության խնդիրը ևս իրականում շատ լուրջ է: Ապրելով ԱՄՆ-ում և օգտվելով համացանցից՝ մենք կարող ենք համոզված լինել, որ գաղտնի ծառայությունները մեր մասին ունեն ցանկացած ինֆորմացիա: Ես հիշում եմ` երբ փոքր էի, իմ ծնողները հատորներով հանրագիտարաններ էին գնում: Դա այնքան հաճելի էր ու հուզիչ, որ ես չպիտի գնայի գրադարան և կարող էի ինֆորմացիա վերցնել տանը նստած: Հիմա ցանկացած ինֆորմացիա հասանելի է վայրկյանների ընթացքում, այնպիսի տպավորություն է, որ մարդիկ լողում են անթիվ թեմաների մեջ, ինֆորմացիան դարձել է ֆասթֆուդի պես մի բան»,- ասել է երաժիշտը: WCIT 2019-ի երևանյան համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։WCIT-2019-ի գլխավոր զեկուցողներից են Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |