ԵՄ. Կովկասում անվտանգության ապահովման եւ հակամարտությունների կանխման գործում Թուրքիայի նշանակությունն աճել է29 հոկտեմբերի 2008 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Կովկասում անվտանգության ապահովման եւ հակամարտությունների կանխման գործում Թուրքիայի նշանակությունն աճել է: Այդ մասին ասվում է Եվրամիություն մտնելու ճանապարհին բարեփոխումների իրականացման գործընթացում Թուրքիայի գրանցած առաջընթացի վերաբերյալ ամենամյա զեկույցի ծրագրում, որը կհրապարակվի նոյեմբերի 5-ին: Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ բարեփոխումները «Թուրքիան կայունության աղբյուր են դարձրել» անհանգիստ տարածաշրջանում, որը տուժեց Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի պատճառով: «Թուրքիան կառուցվածքային դեր է խաղում Կովկասում եւ Միջին Արեւելքում, քանի որ հանդես եկավ Կովկասյան համագործակցության պլատֆորմի ստեղծման առաջարկով, միջնորդ է հանդիսանում Իսրայելի եւ Սիրիայի միջեւ խաղաղ բանակցություններում եւ երկխոսություն է սկսել Հայաստանի հետ»,- նշվում է զեկույցում:Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը չկարողացավ իրականացնել այն հաջորդական եւ համակողմյա բարեփոխումների ծրագիրը, որը կմոտեցներ Անկարան ԵՄ-ին: Զեկույցի ծրագրում նաեւ նշվում է, որ, թեեւ Թուրքիան փոփոխություններ է ներմուծել ՔՕ 301-րդ հոդվածի մեջ, որը սահմանափակում է խոսքի ազատությունը, բայց ձեւակերպումները նրանում նույնն են մնացել: Վերանայված տարբերակը նախատեսում է թույլտվություն` այդ հոդվածի հիման վրա քրեական գործ բացելու երկրի արդարադատության նախարարի կողմից: Այդ ամենը առաջ է բերում այն վախը, որ հոդվածը կարող է քաղաքական բանավեճերի առարկա դառնալ, ասվում է զեկույցում, հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |