ԵՄ-ին առաջարկվում է ճշտել ֆինանսական ծրագրերը` հաշվի առնելով օգնությունը Ուկրաինայի, Մոլդավիայի, Բելառուսի եւ Հարավային Կովկասի համար

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Ուկրաինան պետք է հավասարեցվի Եվրոպական Միություն մտնելու թեկնածու-երկրներին: Նման պահանջով է հանդես գալիս Ուկրաինայի եւ ԵՄ միջեւ համագործակցության հարցերով Հանձնախմբի ուկրաինական հատվածի հասարակական խորհուրդը: Լեհ-շվեդական «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության վերաբերյալ Եվրամիության որոշումը կհրապարակվի այս տարվա դեկտեմբեր ամսին: Քանի դեռ Բրյուսելում մտածում են, թե ինչ առաջարկել Ուկրաինային եւ եւս հինգ երկիր-գործընկերներին այդ նախագծի շրջանակներում, ուկրաինական փորձագետներն արդեն ԵՄ հետ համագործակցության նոր ճանապարհներ են մշակել: Նրանք առաջարկում են, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը հետագա տարիների համար ճշտի ֆինանսական ծրագրերը` հաշվի առնելով գումարային օգնությունը Ուկրաինայի, Մոլդավիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Բելառուսի համար, հաղորդում է Deutsche Welle-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---