The Financial Times. Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների սառույցը սկսում է հալել 4 նոյեմբերի 2008 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների սառույցը սկսում է հալել. երկու երկրների նախագահները խոստացել են Լեռնային Ղարաբաղի խռովահույզ հանրապետության` ահա արդեն 15 տարի շարունակվող հակամարտությանը քաղաքական լուծում գտնել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա գործընկերը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բանակցություններ են անցկացրել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կազմակերպած հանդիպման ընթացքում: Երեքն էլ այնուհետեւ ստորագրել են մի հռչակագիր, որում ասվում էր այդ հիմնախնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձերի ակտիվացման եւ տարածաշրջանում կայունություն երաշխավորելու մասին»,- գրում է The Financial Times-ը: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օգոստոսյան պատերազմը լրացուցիչ խթան հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար: «Հայաստանն իր հերթին պատրաստ է դիտարկել Լեռնային Ղարաբաղին հարող` պատերազմի ժամանակ գրավված որոշ շրջանները հանձնելու հնարավորությունը, բայց պնդում է այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությունը չպետք է անգամ քննարկվի: Միեւնույն ժամանակ շատերը` ինչպես խռովահույզ հանրապետությունում, այնպես էլ Երեւանում, վախենում են վերջին տարիներին Բաքվի ռազմական ծախսերի կտրուկ աճից, հատկապես հաշտության պայմանագրի բացակայության պայմաններում»,- գրում է The Financial Times-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |