ՀՀ-ում կայացել է 1-ին ScaleUp ինովացիոն ֆորումը. Նախաձեռնողն Ամերիաբանկն ու Amazon Web Services-ն էին

ՀՀ-ում կայացել է 1-ին ScaleUp ինովացիոն ֆորումը. Նախաձեռնողն Ամերիաբանկն ու Amazon Web Services-ն էին

PanARMENIAN.Net - Նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ամեն ինչ արագ է փոխվում, ամեն օր մի նոր բան է ծնվում աշխարհում, և Ամերիաբանկը, լինելով առաջատար և ինովացիոն բանկ, հետևում է այս գործընթացներին ու ներդնում դրանք հաճախորդների սպասարկման, ծառայությունների թվայնացման ոլորտներում: Այս մասին նշեց Ամերիաբանկի թվային ծառայությունների ղեկավար Գրիգոր Դավթյանը՝ Երևանում անցկացվող ScaleUp ինովացիոն ֆորումի ժամանակ:

ScaleUp ինովացիոն ֆորումը հոկտեմբերի 30-ին Երևանում էր անցկացվում Ամերիաբանկի և Amazon Web services-ի համագործակցության շրջանակում՝ միջազգային հեղինակավոր ընկերությունների մասնակցությամբ: Ֆորումին մասնակցում էին միջազգային ընկերությունների՝ Amazon-ի, VISA-ի, AWS-ի, Middleware-ի, Mambu-ի, Softprom-ի փորձագետներ, ովքեր իրենց փորձով կիսվեցին հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման և ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների հետ: Ֆորումը հագեցած էր տեխնոլոգիական զարգացումների և թվայնացման միտումների մասին ելույթներով:

«Ակնկալիքները այս մեկ օրվա իրադարձություններով չեն սահմանափակվում. սա հնարավորություն է մեր հյուրերին՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդկացության և ֆինանսական սեկտորի ներկայացուցիչներին, ծանոթանալ բանախոսների հետ, փոխանակվել կոնտակտներով, կիսվել գաղափարներով և, ինչու ոչ, նոր նախագծեր մեկնարկել: Սա ընդամենը սկիզբն է»,- ասաց Գրիգոր Դավթյանը՝ նշելով, որ նպատակ են ունեցել հարթակ ստեղծել համագործակցության համար, իսկ ֆորումի գաղափարը ծագել է Amazon Web services-ի հետ նեղ պրոդուկտի շուրջ ստեղծված համագործակցության շրջանկում:

Դավթյանի խոսքով՝ առաջատար փորձի փոխանակումը կնպաստի նաև Հայաստանի զարգացմանը, գործընկերային լայն շրջանակ կտրամադրի հյուրերին և հնարավորություն կտա ծանոթանալ նոր տեխնոլոգիաների զարգացման վերջին տենդենցներին: Գրիգոր Դավթյանը նշեց, որ այս նորարարությունները հաճախորդները կարող են զգալ բանկային ծառայություններից օգտվելիս. դրանք դառնալու են ավելի արագ և նորարար, բարձրանալու է սպասարկման որակը:

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ամերիաբանկ-Amazon համագործակցության ընթացքում հասկացել են, որ շատ լավ գաղափար է Amazon-ին հյուրընկալել Հայաստանում, նշելով՝ իրենք փորձում են համահունչ լինել հաջորդ սերնդի տեխնիկական ինովացիաներին:

«Սա շատ մեծ հնարավորություն է, որ Amazon-ի վեբ ծառայությունները տեսնեն մեծ հետաքրքրվվածություն մեր ապրանքատեսակների նկատմամբ»,- ասաց Շամցյանը՝ հավելելով, որ բանկերի, ֆինանսական կազմակերպությունների համար ևս այս ֆորումը լավ հարթակ է՝ համաշխարհային փորձին ծանոթանալու համար:

ScaleUp ֆորումի բանախոսներից Բեն Գոլդին, ով Mambu ընկերության տեխնոլոգիաների գծով տնօրենն է, «Էկոհամակարգերի ուժը API տնտեսությունում» ելույթից հետո՝ լրագրողների հետ զրույցում, նշեց, որ այս ֆորումը հետաքրքիր հնարավորություն է, իսկ Հայաստանում մարդիկ իրոք հետաքրքրված են այս թեմայով: Բեն Գոլդինը նշեց, որ կազմակերպությունների, բիզնեսի թվայնացումը նպասում են գործունեության բարելավմանը, ինչն իր հերթին ազդում է հաճախորդների ներգրավման վրա:

Ամպային լուծումների բիզնեսի զարգացման գծով ղեկավարՕլեքսանդր Յենայի խոսքով՝ նման միջոցառումները մեծապես նպաստում են իննովացիոն գործընթացներին, իսկ ինքը տպավորված է հայկական ֆորումով. «Շատ կարևոր են ծառայությունների թվայնացմանն ուղղված քայլերը՝ հաճախորդների հետ հաղորդակցվելու համար, սա մեծ հնարավորություն է: Հայաստանն ունի մեծ ներուժ և մենք պետք է գանք և հասկանանք կարիքները»,- նշեց Յենայը: Softprom ընկերության ՏՏ գծով տնօրեն Վլադիսլավ Հավրիլենկոն ևս դրական գնահատեց ֆորումի անցկացումը՝ նշելով, որ Հայաստանում կա մեծ պոտենցիալ նորագույն տեխնոլոգիաների զարգացման և ներդրման համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---