Իրան-Հայաստան երկաթուղային ճանապարհն առնվազն $1 մլրդ ծախս կպահանջի

PanARMENIAN.Net - Հայաստանից Իրան տանող երկաթուղային ճանապարհն առնվազն $1 մլրդ ծախս կպահանջի: Այդ մասին հաղորդել է հայկական երկաթուղային ցանցը որպես կոնցեսիա ստացած «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ԲԲԸ-ի ղեկավար Վլադիմիր Յակունինը: ՌԵՃ-ի ղեկավարը նշել է, որ ընկերությունը պատրաստ է նախագծի կապալառուն դառնալ, եթե Ռուսաստանը, Իրանն ու Հայաստանը համաձայնության գան դրա ֆինանսավորման պայմանների շուրջ: Վ.Յակունինը հայտնել է, որ երկաթուղային ճանապարհի կառուցման նախագիծը քննարկվել է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների վերջերս կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԵՃ-Գործընկերը:



Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարկիսյանը, երկաթուղային ճանապարհի կառուցումը կարող է տեւել առնվազն հինգ տարի: Ներկայումս կա Իրան-Հայաստան երկաթուղային ճանապարհի կառուցման երեք տարբերակ: Հայաստանի համար առավել նախընտրելի է երրորդը, որի համաձայն երկաթուղային ճանապարհն անցնելու է Գագարինո-Գավառ-Մարտունի-Ջերմուկ ճանապարհով: Այդ տարբերակը թույլ է տալիս կարճ ճանապարհով հասնել Վայոց Ձորի շրջան, իսկ այնտեղից` Իրանին սահմանակից Մեղրու շրջան: Նախագծով ենթադրվում է Իրանի տարածքով 80կմ երկարությամբ երկաթուղային ճանապարհի կառուցում մինչեւ Մերանտ կայարան:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---