Վազգեն Մանուկյան. Գարնանը քաղաքական դաշտ կմտնեմ15 նոյեմբերի 2019 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի նախկին նախագահ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքական դաշտ վերադառնալու մտադրության մասին: «ԱԺՄ(Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցությունը անպայման վերականգնելու եմ: Նախատեսում եմ, երևի, գարնան ամիսներին համագումար կանենք, և դա կնշանակի, որ արդեն մտել եմ քաղաքական դաշտ», - ասել է Մանուկյանը, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով դիտարկումներին, թե ինքը հանդիպում է տարբեր քաղաքական գործիչների հետ, այդ թվում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահի հետ, Մանուկյանն ասել է, որ ինքը հանդիպում է բոլորի հետ: «Ես Նիկոլ Փաշինյանին էլ կհանդիպեմ, եթե ինքն ուզի: Մեջներիցդ հանեք, որ կա չար դաշտ ու վախենաք այդ դաշտին մոտենալ: Բոլոր այդ մարդկանց մեջ կա սպիտակ և սև, բոլոր այդ մարդիկ արել են հերոսություններ և բազմաթիվ սխալներ», - ասել է նա: Նոյեմբերի 15-ին մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը:«Վերնատուն» ակումբի նախաձեռնողը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է:Համաժողովին հրավիրվել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը Mutuari, Lolik և SilkSwap. Նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ |