Հայաստանը երբեք հանդես չի եկել եւ չի գա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցման օգտին11 նոյեմբերի 2008 - 15:39 AMT PanARMENIAN.Net - «Ես բազմիցս ասել եմ եւ նորից կկրկնեմ, որ Հայաստանի պաշտոնյաները չեն արտահայտվել եւ երբեւէ չեն արտահայտվի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու օգտին: Առավելեւս Հայաստանը չի հանդուրժի Հայոց ցեղասպանության ժխտողականության որեւէ դրսեւորում»,- հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցման օգտին, բացարաձակապես չեն համապատասխանում իրականությանը:Նշենք, որ որոշ թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն են հրապարակել, որի համաձայն Ստոկհոլմում ելույթ ունենալիս Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարեւան երկրների հետ, եւ ինքը գտնում է, որ շատ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձեւերը «չեն նպաստի Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսության հաստատմանը»: Նախարարի խոսքերով, Հայաստանի ժողովուրդը վստահ է, որ Օսմանյան կայսրությունում իրագործվել է Հայոց ցեղասպանություն, բայց «ուշադրությունը կենտրոնացնելով այդ հարցի վրա` անհնար է կարգավորել լարված հարաբերությունները Թուրքիայի հետ»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |