Նիկոլյա Սարկոզին խոստացել է ակտիվորեն զբաղվել ղարաբաղյան հակամարտությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կշարունակեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին Le Figaro ֆրանսիական թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես նաեւ չեմ բացառում իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ նոր հանդիպման հնարավորությունը եւ այն, որ Ռուսաստանի նախագահը կշարունակի միջնորդի դեր խաղալ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է ակտիվորեն զբաղվել ղարաբաղյան հակամարտությամբ եւ ասել է, որ պատրաստ է այցելել տարածաշրջան 2009թ. առաջին կիսամյակում»,-ասել է Սարգսյանը:



Պետության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ վերջին հակամարտությունը Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի շուրջ ցույց տվեց, թե որքան վտանգավոր են «սառեցված» հակամարտությունները: Ակնհայտ դարձավ, որ ժողովրդների ինքնորոշման իրավունքը ուժով խեղդելու փորձերը կարող են ավելի լուրջ հետեւանքներ ունենալ: Եվ, վերջապես, անկասկած է այն փաստը, որ մեր երկրների միջեւ առկա հաղոդակցման կանալները բավարար չեն տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Մենք արդեն 15 տարի է խոսում ենք այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բանակցային ճանապարհով»,-ասել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---