Թուրքիան կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության լուծմանը` ազդելով Բաքվի դիրքորոշման վրա14 նոյեմբերի 2008 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Վերջին մի քանի ամսում մեր հանրության շրջանում բուռն քննարկումներ են ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի հնարավոր միջնորդության վերաբերյալ: Սակայն, ի վերջո, պարզ դարձավ, որ պաշտոնական Անկարան չի կարող միջնորդ հանդիսանալ այդ գործընթացում, քանի որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի բավական հստակ ձեւաչափ: Թուրքիան կարող է միայն նպաստել ղարաբաղյան հակամարտության լուծմանը` ազդելով Բաքվի դիրքորոշման վրա, եւ, ըստ իս, նրա աջակցությունը կարող է արտահայտվել եղբայրական Ադրբեջանի քաղաքականության վրա ազդելու տեսքով»,-այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Նրա խոսքերով, այժմյան Թուրքիան շատ ճկուն արտաքին քաղաքականություն է վարում եւ բոլոր միջոցներով պաշտպանում է իր շահերն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: «Հարավային Օսեթիայի պատերազմից հետո Անկարան միանգամից հանդես եկավ Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի նախաձեռնությամբ: Եվ այժմ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, Թուրքիան տեսնում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները փոխելու հնարավորություն եւ արդեն հանդես է եկել միջնորդության մասին առաջարկով»,-նշել է ՀՅԴ ներկայացուցիչն ու ընդգծել, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները բացեցին աշխարհում նոր մտածելակերպի նոր էջ եւ այժմ, ըստ Աղվան Վարդանյանի, չափազանց կարեւոր է, որ Հայաստանը կարողանա ճիշտ աշխատել Վաշինգտոնի, Մոսկվայի ու Բրյուսելի հետ: Անդրադառնալով մոսկովյան հռչակագրին` ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ էական փոփոխություններ չի տեսնում հակամարտության կարգավորման գործընթացում: «Հարավային Օսեթիայի իրադարձություններից հետո բոլորի մոտ մտավախություններ առաջացան մեկ այլ սառեցված հակամարտության` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, եւ մոսկովյան հռչակագրի ստորագրումը հնարավորություն տվեց մեկ անգամ եւս քննարկել այս հարցը եւ ընդգծել Ռուսաստանի դերը այս հակամարտության լուծման հարցում»,-հայտարարել է Աղվան Վարդանյանը` հավելելով, որ մոտակա ամիսներին դժվար կլինի խոսել ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման մասին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով․ ՌԴ–ն կշարունակի աշխատել ՀՀ հետ՝ պարզելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում «Անշուշտ, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է նա Արամ Ա–ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Քննարկվել է նաև ԼՂ հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը Գերագույն հոգևոր խորհուրդ․ Խստիվ դատապարտում ենք խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից |