Վլադիմիր Զախարով. Այն, որ Ղարաբաղը չի մասնակցել Մոսկովյան հռչակագրի ստորագրմանը, վրդովեցնում է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագրի ստորագրումը պետք է լիներ ավելի ծանրակշիռ ու մտածված: Հռչակագրում մշուշոտ տեղեր շատ կան, որոնք ղարաբաղյան գործընթացն այլ հունով են տանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: «Մի կողմից, թվում է, թե հռչակագրի ստորագրումը Մոսկվայում դրական քայլ է, որը կարող է նոր էջ բացել բանակցային գործընթացում, սակայն անձամբ ինձ թվում է, որ այն ներկայիս գործընթացի շարունակությունն է»,-նշել է Վ.Զախարովը: Նրա խոսքերով, զարմանք եւ վրդովմունք է առաջացնում այն փաստը, որ Ղարաբաղը չի մասնակցել Մոսկովյան հռչակագրի ստորագրմանը:



«Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է եւ նրան պետք է այդ կերպ վերաբերվել: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ դիմակայությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չէ, այլ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ է»,-ընդգծել է Վ.Զախարովը եւ հավելել, որ այսօր իրատեսակն չէ նշել ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ժամկետները:



Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին` միջազգային իրավունքի եւ սկզբունքների ու դրանց շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---