Վլադիմիր Զախարով. Թուրքիայի տարածաշրջանային նախաձեռնություններն ընդամենը իր մասին բարձրաձայնելու միջոց է

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորկան շուրջ բանակցային գործընթացին մասնակցելու Թուրքիայի ցանկությունը եւ նրա առաջարկած Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծումը ընդամենը իր մասին բարձրաձայնելու միջոց է»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքերով, Անկարայի նման նախաձեռնությունները կմնան լոկ որպես ոչնչով չհիմնավորված խոսակցություններ:



Հարավային Օսեթիայի պատերազմից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությամբ, որին ենթադրվում է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի մասնակցությունը:



Բացի այդ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, թե մտադիր է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում; Ավելի ուշ Գյուլը հայտարարեց, թե «արդեն 17 տարի գործող ԵԱՀԿ ՄԽ-ն չկարողացավ էական արդյունքների հասնել»: Ընդ որում նա նշեց, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա հարցերը լոկ երկկողմ հարցեր չեն` դրանք տարածքային հարցեր են:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---