Այս անգամ Բաքուն դժգոհ է Բեռնար Ֆասյեի խոսքերից19 նոյեմբերի 2008 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի արտահայտությունները բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ «լիովին հակասում են վերջերս ստորագրված Մոսկովյան հռչակագրին»: Այդ մասին, մեկնաբանելով Բեռնար Ֆասյեի խոսքերը բանակցային գործընթացի մեջ Լեռնային Ղարաբաղի ներգրավման անհրաժեշտության մասին, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հազար Իբրահիմը: Նրա խոսքերով, «զարմանալի է, որ համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչը հակասում է մյուս համանախագահ հանդիսացող պետության ղեկավարի ստորագրությանը»:Մյուս կողմից, Հազար Իբրահիմի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին Բ.Ֆասյեի խոսքերը «բացարձակապես սխալ են», քանի որ կան Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, որոնք հայկական եւ «ադրբեջանական» համայնքն են հանդիսանում, հաղորդում է Day.az-ը: Այս շաբաթվա ընթացքում` ավելի վաղ, գտնվելով Հայաստանի մայրաքաղաքում, Բեռնար Ֆասյեն հայտնել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շատ լավ տեղեկացված են հակամարտության կարգավորման առնչությամբ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշման մասին: «Մենք շատ հաճախ ենք լինում Ստեփանակերտում եւ ասել, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում գործընթացին, ճիշտ չէ: Տվյալ փուլում ես կասեի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներգրավված է բանակցային գործընթացի մեջ»,- ընդգծել է Ֆասյեն: Ֆրանսիացի դիվանագետը համոզված է, որ վաղ, թե ուշ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները նստելու են բանակցությունների սեղանի շուրջ: «Ես մեկ անգամ չէ, որ դա ասել եմ եւ այժմ կրկնում եմ»,- նկատել է Բեռնար Ֆասյեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |