Թուրքիայում գնալով ավելի շատ են առանձնացնում ադրբեջանական խնդիրը հայկականից22 նոյեմբերի 2008 - 15:17 AMT PanARMENIAN.Net - «Նման սեմինարները ձեւավորում են քաղաքական գործընթացի հեռանկարը: Այդպիսի հանդիպումները գերագնահատել չարժե, բայց եւ չի կարելի թերագնահատել: Քաղաքականությունը անօդ տարածությունում գոյություն չունի, եւ հասարակական կազմակերպությունների խնդիրն է` գոնե փորձել սկսել երկխոսությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանում Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով «Հայ-թուրքական երկխոսություն. ճեղքել արատավոր շրջանը» սեմինարի արդյունքները: Նրա խոսքերով, Թուրքիային այժմ ճնշում է ԵՄ մտնելու, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ շատ այլ հարցեր: «Բայց որքան հաճախ մենք շփվենք եւ հրապարակենք սեմինարների նյութերը, այնքան արագ կարող է փոխվել թուրքական հասարակությունը»,- ասել է նա:Դրա հետ մեկտեղ Իսկանդարյանը նշել է, որ առաջին անգամ նման սեմինարին ներկա են չճանաչված հանրապետությունների` Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության ներկայացուցիչներ: «Դա դժվար է պատկերացնել, բայց նրանք իսկապես նստում են միմյանց կողքին եւ քննարկում ընդհանուր խնդիրներ: Թուրքիայում գնալով ավելի շատ են առանձնացնում ադրբեջանական խնդիրը հայկականից, ինչը ցուցանիշ է Թուրքիայի քաղաքական էլիտայի համար»,- ընդգծել է ԿԻ տնօրենը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |