Գալստյանը և Միքայելյանը՝ դահուկավազքի ՀՀ բացարձակ չեմպիոններ

Գալստյանը և Միքայելյանը՝  դահուկավազքի ՀՀ բացարձակ չեմպիոններ

PanARMENIAN.Net - Դահուկավազքի Հայաստանի առաջնության դասական, ազատ ոճերում և արագավազքում հաղթել և բացարձակ չեմպիոնի պատվին են արժանացել Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը:

Աշոցքում կայացած առաջնությանը մասնակցել է 30 մարզիկ: Համապետական ստուգատեսն անցկացվում է երկու փուլով: Երկրորդը կկայանա փետրվարի 7-9-ը, հայտնում են Հայաստանի օլիմպիական կոմիտեից:

ՀՀ առաջնությունը վարկանիշային է և ընդգրկված է դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի օրացույցում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---