Samsung-ի նոր ծալովի սմարթֆոնի դիզայնը բացահայտվել է շնորհանդեսից առաջ

Samsung-ի նոր ծալովի սմարթֆոնի դիզայնը բացահայտվել է շնորհանդեսից առաջ

PanARMENIAN.Net - Samsung-ի նոր ծալովի սմարթֆոնի՝ Samsung Galaxy Z Flip-ի դիզայնը և տեխնիկական բնութագրերը բացահայտվել են շնորհանդեսից առաջ:

Պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է փետրվարի 11-ին:

Մոդելի էկրանը կատարված է Super AMOLED տեխնոլոգիայով, տրամագիծը կկազմի 6,7 դյույմ՝ 2636 х 1080 պիքսել թողունակությամբ: Ավելի վաղ արդեն հայտարարվել էր, որ էկրանը պատված է նոր տիպի ապակիով, գրում է Astera.ru-ն:

Մոդելն աշխատելու է Snapdragon 855 պրոցեսորով, ունենալու է 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն, UFS 3.0. ստանդարտի:

Ծալովի հեռախոսի ինքնաբավ աշխատանքը կապահովի 3300 մԱժ մարտկոցը՝ 15 վատանոց լիցքավորմամբ: Samsung Galaxy Z Flip-ը 2 տեսախցիկ կունենա, յուրաքանչյուրը՝ 12 Մպ մոդուլով: Հեռախոսի գաբարիտները կլինեն 167,9 х 73,6 х 6,9-7,2 մմ և 87,4 х 73,6 х 15,4-17,3 մմ, բաց և ծալված վիճակում համապատասխանաբար, քաշը՝ 183 գրամ:

Նախնական արժեքը կկազմի 1,400 եվրո:

Այս մոդելը շուկայում կմրցակցի Motorola RAZR 2019-ի հետ:

 Ուշագրավ
Խոսքը մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ սարքի մասին է, որը ոչ միայն թռչելու է, այլև սերմեր և սածիլներ «կրակելու»
Վարչապետն ասում է՝ ովքեր կտան «բովանդակություն-գին» լավագույն առաջարկը, նրանք էլ կհաղթեն
Հանդիպումն անցել է Դավոսի համաժողովի շրջանակում
Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից