ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույց է ընդունել30 հունվարի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, տեղեկացնում է Shantnews.am-ը: «Հենց նոր ԵԽԽՎ-ն 83 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունեց ազգությամբ իսլանդացի Թորհիլդուր Սուննայի հեղինակած «Քաղբանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում» վերտառությամբ զեկույցը: Քննարկումն անցավ լարված մթնոլորտում: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեմիդ Սեյիդովն իր դժգոհությունը հայտնեց, որ հայ պատվիրակները որոշել են գրանցվել և խոսել այս թեմայով և, իհարկե, ստացավ իր հարցի պատասխանը»,- ասվում է գրառման մեջ: Տաթևիկ Հայրապետյանն ելույթ է ունեցել այն քննարկման ժամանակ, որը նվիրված է Ադրբեջանի քաղբանտարկյալների թեմային: ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հայրապետյանը ելույթում խոսել է Բաքվի հայկական ջարդերի, 2016-ի ապրիլին Թալիշում խաղաղ բնակիչների խոշտանգումների և սպանությունների, 2004-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ քնած ժամանակ Սաֆարովի կողմից կացնահարման մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |