Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի 4 փետրվարի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում փետրվարի 4-ի դրությամբ 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի: Դրա հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերը Չինաստանում 20,400-ն են: Ըստ Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի՝ երկրի բնակիչների ավելի քան 23,200-ի դեպքում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածներ կան: Հիվանդանոցներից դուրս է գրվել 632 մարդ, գրում է ՏԱՍՍ-ը: Գրեթե 2800 հիվանդի վիճակը ծանր է, ևս 171,300 բնակիչ կարանտինի մեջ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով: Ավելի ուշ Հայաստանը ստացել էր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը: Կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են՝ չոր հազը, դժվարացած շնչառությունը, բարձր ջերմությունը, դողն ու թուլությունը: Որոշ դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց թոքաբորբի, սակայն ուղեկցվում է չոր հազով և ոչ շատ բարձր ջերմությամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |