Հելսինկիում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը առանձին հանդիպումներ կունենա ադրբեջանցի եւ թուրք գործընկերների հետ 2 դեկտեմբերի 2008 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-5-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա այցով կմեկնի Հելսինկի` մասնակցելու ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net �ն հաղորդել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունում: Հելսինկիում տեղի կունենա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա նաեւ Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի, Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Մայքլ Մարթինի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Լին Պասկոյի հետ: Որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի` Հայաստանի ԱԳ նախարար` Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում կկազմակերպի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում: Բացի այդ, Հելսինկիում նախարարը հանդիպում կունենա նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |