Բրայանթի վթարված ուղղաթիռի շարժիչները սպասարկման ենթական էին 8 փետրվարի 2020 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլիստ Կոբի Բրայանթի, նրա 13-ամյա դստեր և ևս 7 մարդու մահվան պատճառ դարձած ավիաաղետից հետո ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունից տեղեկացրել են, որ S-76B ուղղաթիռի 2 շարժիչում անսարքություն չի հայտնաբերվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հունվարի 26-ին բասկետբոլիստ Բրայանթի ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, ոչ ոք ողջ չէր մնացել: Դրա օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն էր: Փորձաքննության արդյունքում չեն հայտնաբերվել «կրիտիկական անսարքության» նշաններ, թռիչքի ընթացքում ուղղաթիռի շարժիչներն աշխատել են, եղել են օգտագործման ենթակա։ Փորձաքննությունը, սակայն, չի բացառել, որ բեկորների հետագա ուսումնասիրությունը կարող է տեխնիկական անսարքություններ բացահայտել: Ավելի վաղ ավիավթարի պատճառ էր նշվում վատ տեսանելիությունը: Օդաչուին տեղեկացրել են, որ նա շատ ցածր է թռչում, ռադարների համար բարդ է գնահատել իրավիճակը և դժվար է ուղղորդել թռիչքը: Դրանից կարճ ժամանակ անց եղել է վթարը: 41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |