Ադրբեջանը կարող է ԼՂՀ-ի դեմ միջուկային զենք օգտագործե՞լ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը միացել է «Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիային որոշ վերապահումներով, որ ենթադրում են այս փաստաթղթի պահանջներից հրաժարվելու հնարավորություն այսպես կոչված «գրավյալ տարածքներում»: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Նա հիշեցրել է Ադրբեջանի միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովի հայտարարությունն այն մասին, թե «Ադրբեջանը միացել է նշված կոնվենցիային պայմանով եւ առանձին հայտարարությամբ, որ ենթադրում են այս փաստաթղթի պահանջներից հրաժարվելու հնարավորություն Հայաստանի կողմից գրավված Ադրբեջանի տարածքներում...Ադրբեջանն ի վիճակի չէ երաշխավորել այս կոնվենցիայի պահանջների կատարումը մինչ գրավյալ տարածքների ազատագրումը»:



«Ադրբեջանի այս քայլը ոչ այլ ինչ է, քան անուղղակի ապացույց, որ այդ պետությունը ցանկացած պահի կարող է դիմել միջուկային ահաբեկչության, հատկապես նրա «ջրային» տարատեսակին, ԼՂՀ-ի եւ Հայաստանի հանդեպ, հատկապես Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում, որը ԼՂՀ-ի ու Հայաստանի հիդրո-դոնորն է հանդիսանում: Չի կարելի բացառել այն բանի հավանականությունը, որ մարտական գործողությունների ժամանակ այդ պետությունը նույնիսկ դիմել է նման գործողությունների, ընդ որում դա թույլատրվել է ամենաբարձր մակարդակով, իսկ իրականացվել է կենտրոնական կառավարության կողմից չվերահսկվող ինչ-որ ուժերի կողմից: Այն, որ Բաքվում արդեն շուրջ 15 տարի է, ինչ լուրեր են պտտվում Քարվաճառում Մեծամորի ԱԷԿ-ի միջուկային թափոնների թաղման մասին, դրա վառ ապացույցն է: Ամեն ինչ պարզ է, նման կեղծ քարոզչությամբ Ադրբեջանը փորձում է անցած եւ ապագա գործողությունների մեղքը բարդել հայկական կողմի վրա` ասելով, թե հենց հայերն են դա արել եւ թափոնները թափանցել են ջրի մեջ ինչ-որ բնական երեւույթների արդյունքում»,-ասել է Բաբայանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---