ԱՀԿ. Հրվ. Կորեան, Իրանը, Իտալիան և Ճապոնիան կորոնավիրուսի ամենավտանգավոր օջախներն են 3 մարտի 2020 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման ամենավտանգավոր օջախներն են Հրվ. Կորեան, Իրանը, Իտալիան և Ճապոնիան, սակայն բոլոր երկրների համար էլ վիրուսի վտանգ կա, հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, փոխանցում է Reuters-ը: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գրեթե 9 անգամ կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր են գրանցվել Չինաստանի սահմանից դուրս: Նա ասել է, որ կորոնավիրուսի կանխումը հնարավոր է, իսկ «զսպման քաղաքականությունը» պետք է գերակայություն լինի բոլոր երկրների համար: Գեբրեիսուսի խոսքով՝ Չինաստանից դուրս գրանցված 8739 դեպքի 81%-ն արձանագրվել է նշված 4 երկրում: ԱՀԿ-ից հայտնել են, որ աջակցում են Իրանին՝ 100,000 դիագնոստիկ թեստեր և 15,000 բուժաշխատողի համար հատուկ հանդերձանք հատկացնելով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |