ԱՄՆ-ի 18 դիվանագիտական առաքելությունների եւ 40 նահանգների նահանգապետերի աշխատակազմեր սպիտակ փոշիով նամակներ են ստացել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի 18 դեսպանատներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել, որը, ինչպես ցույց են տվել հետազոտման արդյունքները, մարդու համար անվտանգ սուբստանցիա էր: Այդ մասին ճեպազրույցում հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն ՄըքՔորմակը: Նրա խոսքերով, սպիտակ փոշիով նամակներ են ստացվել ԱՄՆ-ի 18 դիվանագիտական առաքելություններում` Բեռլինում, Բեռնում, Բրյուսելում, Բուխարեստում, Կոպենհագենում, Դուբլինում, Մադրիդում, Օսլոյում, Փարիզում, Պրահայում, Ռեյկյավիկում, Ռիգայում, Հռոմում, Ստոկհոլմում, Տալլինում, Հաագայում եւ Տոկիոյում:



Բացի այդ, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյորոյի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Քոլկոն երեքշաբթի տեղեկացրել է, որ օրերս 40 նահանգների նահանգապետերի աշխատակազմեր սպիտակ փոշիով ծանրոցներ են ստացել: Ինչպես երեւում է փոստային կնիքից, բոլոր ծանրոցները եկել են նույն վայրից` Տեխասի նահանգում: Սակայն, ըստ հետազոտության արդյունքների, այնտեղ պարունակվող նյութն անվնաս էր: Միջադեպերի հետաքննությամբ զբաղվում է ՀԴԲ-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---