Facebook-ի աշխատողները կկարողանան ամբողջ ամառ տնից աշխատել

Facebook-ի աշխատողները կկարողանան ամբողջ ամառ տնից աշխատել

PanARMENIAN.Net - Facebook-ի աշխատակիցները կկարողանան ամբողջ ամառ տնից աշխատել։ Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, գրում է CNBC-ն։

Ցուկերբերգը նաև հայտարարել է, որ մինչև 2021-ի հունիս ամիսը Facebook-ը չի անցկացնի 50-ից ավելի մարդու ներկայությամբ միջոցառումներ։

«Հուսով եմ, որ դա թույլ կտա զսպել կորոնավիրուսի վարակի տարածումը և մենք կկարողանանք ապահովել մեր աշխատակիցների անվտանգությունն ու առաջիկայում վերսկսել աշխատանքը», - նշել է Ցուկերբերգը:

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 150,000-ը։ Այդ են վկայում ԱՄՆ Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալները։Կորոնավիրուսի հարուցիչը հայտնաբերվել է ավելի քան 2 մլն մարդու մոտ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---