Իդրամը մեկնարկել է «Մի դրամի ուժը» ծրագիրը 9 հունիսի 2020 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Իդրամը հայտարարել է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» ծրագրի մեկնարկի մասին՝ «Ամեն ինչ սկսվում է մի դրամից» կարգախոսով։ Այն ուղղված է՝ աջակցելու Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը՝ առողջապահություն, կրթություն, կանաչ տնտեսություն, միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն և հանրային անվտանգություն։ Այսուհետ Իդրամ հավելվածով, կայքով և տերմինալների միջոցով հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումներից Իդրամն իր ֆինանսական միջոցներից «Մի դրամի ուժը» ծրագրին կտրամադրի 1 դրամ։ Այսպիսով, ցանկացած անձ, ով Իդրամ համակարգով կկատարի վճարում, անմիջապես կդառնա «Մի դրամի ուժը» ծրագրի բարի կամքի դեսպան՝ առանց մի դրամ ծախսելու։ «Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել, թե որքան հեշտ կարելի է դիմակայել մարտահրավերներին և լուծել մեր առջև ծառացած խնդիրները, երբ բոլորը համախմբված են նույն նպատակի շուրջ։ Այստեղ մի դրամի դերը սիմվոլիկ է և ցույց է տալիս, թե որքան մեծ կարող է լինել վերջինիս ուժը, երբ մենք միավորվում ենք և մեր «մի դրամներն» ուղղում մեր երկիրը և շրջակա միջավայրն ավելի բարեկարգ ու զարգացած դարձնելու նպատակին», - նշել է Իդրամ ՍՊԸ տնօրեն Արսեն Քդենյանը։ Մինչև օգոստոսի վերջ ընկած ժամանակահատվածում հավաքված «մի դրամների» ամբողջ գումարը կուղղվի ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային գյուղերի ու համայնքների աշակերտների համար հեռավար ուսուցման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը, իսկ առաջիկայում կհայտարարվի ծրագրի 2020թ․ բոլոր շահառու կառույցների և նախագծերի շարքը։ Հավաքված «մի դրամների» գումարին իրական ժամանակում կարելի է հետևել նախագծի idram.am/1dram կայքում, ինչպես նաև Իդրամ հավելվածում և կայքում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |