Իտալիայի վարչապետին կհարցաքննեն պանդեմիայի ժամանակ անփութության մեղադրանքի պատճառով12 հունիսի 2020 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Իտալական Բերգամո քաղաքում, որն ամենից շատն է տուժել կորոնավիրուսի համաճարակից, հունիսի 12-ին կհարցաքննեն երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին։ Covid-19-ից մահացած մարդկանց հարազատները մեղադրել են կառավարությանը անփութության մեջ և պահանջել հետաքննություն անցկացնել։ Կոնտեն հայտարարել է, որ վախենալու բան չունի։ Մահացածների հարազատները կարծում են, որ հարկավոր էր ավելի վաղ շրջանում կարանտին սահմանել, քան դա արեցին իշխանությունները, գրում է BBC-ն։ Հունիսի 11-ին քաղաքի դատախազությունը իրավաբանական 50 բողոք է ստացել Noi Denunceremo հասարակական կազմակերպությունից, որին անդամակցում են նաև մահացածների հարազատները։ Նրանք կարծում են, թե Լոմբարդիայի Ալցանո Լոմբարդո և Նեմբրո քաղաքները հարկավոր էր կարմիր գոտի հայտարարել կորոնավիրուսի առաջին իսկ բռնկումներից հետո։ Կհարցաքննվեն նաև ներքին գործերի նախարար Լուչանու Լամորջեզեն և առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցուն։ Սա առաջին խմբային հայցն է՝ կապված Իտալիայում պանդեմիայի հետ։ Լոմբարդիայում իշխանությունն ընդդիմադիր աջակողմյան «Հյուսիսի լիգա» կուսակցության ձեռքում է և շատերը նրանց են մեղադրում կորոնավիրուսի դեմ պայքարի ոչ բավարար կազմակերպման համար, ոչ թե կենտրոնական իշխանությանը։ Եվրոպայով կորոնավիրուսը սկսեց տարածվել հենց Լոմբարդիայից, Իտալիայում գրանցված մահվան դեպքերից կեսը բաժին է ընկնում այդ տարածաշրջանին։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիսի համաձայնագրին Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում Հարությունյան․ Արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը «Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը»,–նշել է նա ՄԻՊ. Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ իրավական գնահատական ստանա Մանասյանը խիստ դատապարտել է տեղի ունեցածը ՊՆ. Բաքուն ապատեղեկատվություն է տարածում՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» |