Պեսկով․ ՌԴ-ն իր սահմանները կարող է բացել փոխադարձության սկզբունքով23 հուլիսի 2020 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն իր սահմաններն այլ երկրների համար սահմանները կբացի փոխադարձության սկզբունքով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ հարցը քննարկվել է օտարերկրյա գործընկերների հետ, բայց վերջնական որոշում չկա։ «Իհարկե, սահմանների բացումը կլինի փոխադարձության սկզբունքով։ Հիմա այդ ուղղությամբ, ինչպես հայտնի է, համաձայնություններ կան, սակայն վերջնական որոշում չկա»,-ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պեսկովը հիշեցրել է, որ այդ հարցը գտնվում է ՌԴ կառավարության և կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի իրավասության ներքո։ Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ մարտի 27-ին ՌԴ-ն ամբողջովին փակեց պարբերական և չարտերային միջազգային ավիաչվերթերը։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարարԱլեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ ՌԴ և Եվրամիության երկրների միջև սահմանի բացման հարցը քաղաքացիների առողջության ապահովման հետ է կապված, այլ ոչ թե քաղաքական հարց է։ Հուլիսի 23-ի դրությամբ, ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների 793,000-ից ավելի վարակակիր կա, մահացել է 12,873 հոգի։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |