Facebook-ն Instagram-ում «TikTok է ստեղծում»․ Ընկերությանն արդեն մեղադրում են գրագողության մեջ 6 օգոստոսի 2020 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը TikTok-ի նման պրոդուկտ է թողարկել ընկերությանը պատկանող Instagram սոցկայքում։ Այնտեղ աշխարհի 50 երկրից հնարավոր կլինի 15-վայրկյանանոց հոլովակներ թողարկել Reels ծառայության միջոցով, փոխանցում է Reuters-ը։ TikTok-ի սեփականատեր չինական ByteDance-ն արդեն մեղադրել է Facebook-ին գրագողության մեջ։ Reels-ով վիդեո հրապարակելու ընթացքում օգտատերը կկարողանա էֆեկտներ ավելացնել ու երաժշտություն կցել։ Instagram-ի ներկայացուցիչ Վիշալ Շահը հայտնել է, որ Facebook-ն արդեն թողարկել է Reels-ը որոշ երկրներում, օրինակ՝ Հնդկաստանում, որտեղ TikTok-ն արգեված է կառավարության կողմից։ «Մեր տպավորությամբ պրոդուկտը մեծ պոտենցիալ ունի։ Շատ արագ հասկացանք, որ հավելվածին մարդիկ արձագանքում են»,- ասել է նա։ iOS և Android համակարգերի վրա աշխատող նոր Reels ծառայությունը կթողարկվի աշխարհի 50 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում ու Ճապոնիայում։ Հուլիսին Facebook-ի հիմադիր Մարկ Ցուկերբերգն ԱՄՆ կոնգրեսականների մոտ հարցաքննության ժամանակ հերքել էր, որ իր ընկերությունը կրկնօրինակում է մրցակից ընկերությունների արտադրանքներւ՝ վերացնելով նրանց բիզնեսը։ TikTok-ն այժմ աշխարհում մեծ թափ հավաքող հարթակ է համարվում, հակառակ դրան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր երկրում արգելել չինական հավելվածը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |