Արմեն Աշոտյան. Իր որոշմամբ ԵԽԽՎ-ն հայկական ընդդիմությանը զրկեց վերջին հնարավորությունից

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից 1643-րդ բանաձեւի ընդունումը եւ հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկելու որոշումը Հայաստանի ընդդիմությանը զրկեց վերջին հնարավորությունից: Այդ մասին «Միջազգային կազմակերպություններում անդամությունը ինքնուրույն պետությունններին ճնշելու գործի՞ք է, թե՞ աջակցություն ժողովրդավարության զարգացմանը» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով ՀՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Հայաստանի ներսում չունենալով որեւէ օժանդակություն` ընդդիմական գործիչները անթաքույց հույս էին դրել եվրոպական կառույցների աջակցության վրա: Բայց ԵԽԽՎ որոշումը ընդհատեց Հայաստանում ժողովրդավարության զարգացման հետ կապված խնդիրների քննարկումների գործընթացը կառույցում»,- ընդգծեց հայ պատգամավորը: Նրա խոսքով, ԵԽԽՎ արդեն ապրիլյան նստաշրջանում Հայաստանի կողմից Վեհաժողովի խորհրդատվությունների իրականացման հարցին վերջ կտրվի:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---