Վրաստանի օդն առնվազն մինչև սեպտեմբերի վերջ փակ կմնա

Վրաստանի օդն առնվազն մինչև սեպտեմբերի վերջ փակ կմնա

PanARMENIAN.Net - Վրաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է կորոնավիրուսի պատճառով սահմանված կանոնավոր ավիաթռիչքների արգելքը։ Այս մասին հայտնում է երկրի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը։

Բացառություն են Փարիզ, Մյունխեն ու Ռիգա ուղղությունները։

Սահմանափակումները հետագայում կսահմանվեն ըստ համաճարակային իրավիճակի։

Վրաստանն իր սահմանները բացել է միայն Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար։

Օգոստոսի 7-ի դրությամբ Վրաստանում 1341 կորոնավիրուսի դեպք է գրանցվել, 1092 մարդ առողջացել է, 17-ը՝ մահացել։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---