Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G ցանցը

Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G ցանցը

PanARMENIAN.Net - Beeline-ը հայտարարում է 4G բջջային ցանցի արդիականացման նոր փուլի ավարտի մասին:

Բաժանորդի ինտերնետ արագության ավելացման նպատակով ընկերությունը մոդերնիզացրել է ընթացիկ 4G ցանցը Երևան քաղաքի 29 կայանում։ Եթե նախկինում ցանցի տեխնիկական թողունակությունը կազմում էր 187 Մբիթ/վրկ, ապա հիմա այն համապատասխանում է LTE գիգաբիթ ստանդարտին և արագությունը հասնում է 489 մբիթ/վրկ։

«Beeline-ում մենք մշտապես զարգացնում ենք մեր ցանցերը՝ ձգտելով հնարավորինս բավարարել տեխնիկական առաջընթացին և մեր հաճախորդների աճող պահանջներին: Նոր ցանցը կապահովի շարժական ինտերնետի ամենաբարձր արագությունը, նույնիսկ մայրաքաղաքի ամենածանրաբեռնված տարածքներում և կդառնա ապագայում նոր ժամանակակից ծառայությունների հիմք», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նոր ցանցից կարող են օգտվել այն բաժանորդները, որոնք ունեն գիգաբիթ LTE ստանդարտին համապատասխանող սմարթֆոններ. դրանք թույլ կտան բաժանորդին ունենալ երկու կամ ավելի անգամ արագ ներբեռնման արագություն՝ կախված ցանցի ծանրաբեռնվածությունից։ Գիգաբիթ LTE ստանդարտին համապատասխանում են, օրինակ՝ iPhone XR և Samsung-ի 8-րդ սերնդից սկսած սմարթֆոնները։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջին՝ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---