Հայ լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը 80 տարեկան է11 փետրվարի 2009 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր հայկական եւ համաշխարհային սպորտի կենդանի լեգենդ, Հայաստանի սպորտային մարմնամարզության Ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը 80 տարեկան է դարձել: Հոբելյանի կապակցությամբ լեգենդար մարմնամարզիկի հետ զրուցել է PanARMENIAN.Net ի թղթակիցը:«Այսօր ես առավոտից շնորհավորանքներ եմ ստանում, չեմ կարողանում հեռանալ հեռախոսի մոտից. զանգում են ընկերները, բարեկամները, հարազատները, անգամ պարզապես ծանոթները: Այ հիմա ես զրուցում եմ ձեզ հետ, եւ ինձ կրկին զանգահարում են: Ասեմ ձեզ, որ ես ինձ հիանալի եմ զգում իմ տարիքի մարդու համար, կարծես 40 տարեկան լինեմ: Նվերներ դեռ չեմ ստացել: Բայց դե ես այդ գործի սիրահար էլ չեմ: Ինձ բավական է հասարակ շնորհավորանքը. դրանից թանկ բան չկա»,- կիսվել է Ազարյանը: Լեգենդար մարմնամարզիկին շնորհավորել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով այն կարեւոր դերը, որ խաղացել է Ալբերտ Ազարյանը հասարակական գիտակցության մեջ առողջ ապրելակերպի ձգտում սերմանելու գործում: «Այսօր ես շնորհավորանք եմ ստացել պետության ղեկավարից: Գիտեք, իմ 70-ամյակին ես շնորհավորանք էի ստացել Հայաստանի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից: Իմ 75-ամյակը շնորհավորել էր երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ հիմա ահա ես շնորհավորանք եմ ստացել Սերժ Սարգսյանից: Ի դեպ, անցյալ տարի օլիմպիական հանձնաժողովի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացավ իմ 80-ամյակին հանդիսավոր միջոցառում կազմակերպել: Ես գիտեմ, որ փետրվարի 17-ին Երեւանի Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում կկայանա իմ 80-ամյակին նվիրված միջոցառում,- ասել է Ալբերտ Ազարյանը,- իսկ ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա այս տարի ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ ծրագրել: Ինչպես Դուք գիտեք, պեկինյան օլիմպիադային մեր մարմնամարզիկները չմասնակցեցին: Ներկայումս մենք մարմնամարզիկներ ենք պատրաստում 2012թ. Լոնդոնի օլիմպիադայի համար: Կարծում եմ` մենք արժանի ներկայացուցիչներ կունենանք»: 2000թ. Հայաստանի սպորտային լրագրողները Ալբերտ Ազարյանին ճանաչել էին XX դարի հայ լավագույն սպորտսմեն: 2004 եւ 2008թթ.նրան էր վստահվել Հայաստանի դրոշը կրելու իրավունքը Աթենքի եւ Պեկինի Օլիմպիական խաղերին: 1952-1962թթ. Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, այդ թվում` 8 անգամ օղակների վարժությունում: 1954 եւ 1958թթ. Ազարյանը եղել է օղակների վարժությունների աշխարհի չեմպիոնը, իսկ 1956 եւ 1960թթ. Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ազարյանը կրում է «օղակների արքա» յուրահատուկ տիտղոսը: Նա հայտնի է նաեւ իր նշանավոր վարժությամբ, որն ավելի ուշ ստացավ «Ազարյանի խաչ» անվանումը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |