TikTok-ն ամենաշատ բեռնված հավելվածն է աշխարհում

TikTok-ն ամենաշատ բեռնված հավելվածն է աշխարհում

PanARMENIAN.Net - Չինական TikTok հավելվածն ամենապահանջված բջջային հավելվածն է դարձել աշխարհում 2020-ի օգոստոսի տվյալներով։ Այդ են վկայում Sensor Tower ծառայության տվյալները։

TikTok-ն առաջին տեղում է ներբեռնումների քանակով App Store-ում և Google Play-ում։

Ծառայությունը նշում է, որ 2020-ի օգոստոսին հավելվածը ներբեռնվել է 63․3 մլն անգամ։ Ընդ որում առավել հաճախ դա արել են Բրազիլիայի և Ինդոնեզիայի բնակիչները։

Ըստ հրապարակված վարկանիշի, App Store-ում երկրորդը Zoom հավելվածն է, իսկ Google Play-ում՝ TikTok-ի անալոգ Snack Video-ն։ Նրանց հաջողությունը բացատրվում է նրանով, որ չինական հավելվածը դժվարությունների է բախվել ԱՄՆ-ում, ինչպես նաև արգելափակված է եղել Հնդկաստանում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---